Ողջունելի նախաձեռնություն

Արցախի ազատամարտիկների միությունը իր գործունեության հիմքում ունի մեկ գլխավոր նպատակ.նպաստել հայրենի երկրամասի հզորացմանն ու բարգավաճմանը: Եվ դիմագրավելով երկրում տեղի ունեցող բոլոր փորձություններին, վճռական պահերին միությունն իր խոսքն ասում է միշտ գործով: Մայիսի 21-ին Արցախի ազատամարտիկերի միությունը հանդես եկավ հերթական ողջունելի նախաձեռնությամբ: Հանրապետությունում նոր կորոնովիրուսով պայմանավորված մեկուսացած քաղաքացիներին ցուցաբերվող ուշադրությանը զուգահեռ, Արցախի ազատամարտիկների միությունը  հանդես եկավ դրվատանքի արժանի նախաձեռնությամբ. Շուշիում մեկուսացված քաղաքացիներին  հատկացնելով անհրաժեշտ սննդամթերքներ ու առաջին ահրաժեշտության իրեր: Կատարածը բարձր գնահատեցին և՛Շուշիի բուժհաստատության տնօրինությունը, և՛ հյուրանոցի: Նրանք շնորհակալություն և երախտագիտություն հայտնեցին  Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ–մայոր Սամվել Կարապետյանին, նմանօրինակ վերաբերմունքի համար, հավելեով, որ նմանատիպ դրսևորումները շարունակությունն են ազգասիրության: