Եվս մի բարեգործական նախաձեռնություն

Արցախի ազատամարտիկների միությունը հերթական բարեգործական նախաձեռնությամբ է հանդես եկել։ Ուշադրության կենտրոնում այս անգամ նոր կորոնովիրուսով վարակված քաղաքացիների առողջական խնդիրներով զբաղվող, Ստեփանակերտի հանրապետական բժշկական հաստատության բուժանձնակազմն ու Շուշիի շրջանային բուժմիավորման աշխատողներն էին։ Միությունը բարձր գնահատելով սպիտակ խալաթավորների կատարածը, նոր կորոնովիրուսի դեմ պայքարում, բուժաշխատողի մասնագիտական տոն օրվա կապակցությամբ,որոշեց 65 բուժաշխատողի խրախուսել պարգևավճարով։ Այդ նպատակով հատկացրեցնելով 3մլն. 560 000 դրամ գումար։ Միության ներկայացուցչությունը ներկայանալով բժշկական հաստատություն, կառույցի նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի անունից շնորհակալություն հայտնեց հիպոկրատի սպասավորներին և մաղթեց առողջություն։Բուժանձնակազմն էլ շնորհակալություն հայտնեց միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին անակնկալ նախաձեռնության համար՝ հավելելով,որ բարեգործությունը ևս հայրենասիրություն է, հենց այն է, ինչը բխում է սրտից՝ մի հնարավորություն, երբ կարողանում ես ուրախացնել հայրենակցիդ։