Հայրենական մեծ պատերազմի վետերանները՝ Արցախի ազատամարտիկների միության ուշադրության կենտրոնում

75 սպա ու զինվոր Հայաստանից, այսօր անցան Մոսկվայի Կարմիր հրապարակով՝ ամբողջ աշխարհին հիշեցնելով Մեծ հաղթանակի գործում հայ ժողովրդի ունեցած դերակատարման մասին։ Օրը տոնական երանգներով է առանձնացվել նաև արցախցի վետերանների համար։ Մեծ հայրենականում տարած հաղթանակի 75 -ամյակի կապակցությամբ այսօր Արցախի ազատամարտիկների միությունը հանդես եկավ հերթական ընդօրինակման արժանի նախաձեռնությամբ։
Համավարակի պատճառով մեծ հայրենականին նվիրված միջոցառումների ֆորմատը պլանավորվածից փոխվել է,նշել է ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը,բայց ինչպես միշտ, այնպես էլ այսօր ոչ մի վետերան ուշադրությունից դուրս չի մնացել։ Միության շնորհավորանքների հետ այսօր պարգևավճար ստացավ Հայրենական մեծ պատերազմի մասնակից Արցախում ապրող 21 վետերան։ Բարձր գնահատելով նրանց ներդրումը հայրենիքի պաշտպանության գործում, միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի հրահանգով Ստեփանակերտի տարածքային միավորման նախագահները՝ աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանի գլխավորությամբ, ստանձնեցին պարգևավճարների բաշխման պատվավոր առաքելությունը և եղան հայրենական մեծ պատերազմի վետերանների օջախներում։ Քաղցրավենիք, կոնյակ, շամպայն և յուրաքանչյուրին 50 000 դրամ։ (Նշենք որ շրջաններում այս առաքելությունն իրականացրել են տարածքային միավորման նախագահները)։
Երրորդ հազարամյակում ապրող ուշադրության ու հոգածության կարիք ունեցող վետերանները չգիտեին ինչպես իրենց շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնել վետերանների կատարածը գնահատել իմացող մարդուն՝ Սամվել Կարապետյանին։ Կերչից,Կիևից, պատմություններ ու հիշողություններ շատ ունեին, մեկ մեկ խոսեցին իրենց մեդալների մասին, որն ինչի համար ու որտեղ են ստացել, բայց ամենաշատը կաևորեցին միության անակնկալ նախաձեռնությունը, հավելելով՝ որ չկա առվել լավ զգացողություն, քան այն, երբ տարիներ հետո կատարածը գնահատում են։ Շնորհակալություններ, երախտագիտության խոսքեր շատ հնչեցին։ Միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին երկարակյացները՝ երկարակեցություն մաղթեցին։ Սա միության հերթական գեղեցիկ նախաձեռնությունն է, որն արժանի է ոչ միայն գնահատանքի, այլև ընդօրինակման։