Հայտարարություն

ԱԱՄ նախագահ, գեներալ-մայոր

պարոն Ս. Կարապետյանին

                   Հարգարժա՛ն պարոն գեներալ

Կապված վերջին օրերին մեր երկրի Տավուշի մարզի սահմանում ադրբեջանցիների սանձազերծած ռազմական ագրեսիաայի հետ՝ ԱԱՄ Քաշաթաղի տարածքային միավորման հարյուրավոր ազատամարտիկները դիմել են տարածքային գրասենյակ և պատրաստ են մեկնելու առաջնագիծ՝ սատար կանգնելու Հայոց բանակին: Վստահ ենք, որ Հայոց բանակն ամբողջությամբ վերահսկում է առաջնագիծը, պատրաստ է դիմակայել թշնամու հարձակումներին և տալ արժանի հակահարված: Ազատամարտիկները կազմ ու պատրաստ սպասում են Ձեր հրամանին՝ Տավուշ մեկնելու համար: Ազատամարտիկների՝ առաջնագիծ մեկնելը ևս մեկ անգամ ապացույց է, որ Հայոց բանակի թիկունքն ամուր է, որ հայրենիքի պաշտպանության գործում բոլորս ենք պատրաստ:

ԱԱՄ Քաշաթաղի տարածքային միավորման նախագահ՝             Ս. Խաչատրյան

Այս օրերին, երբ բոլորիս ուշադրությունը սևեռված է Տավուշի սահմանին ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողություններին` Արցախի ազատամարտիկների միության Շահումյանի ազատամարտիկները ևս չեն կարող անմասն մնալ և պատրաստ են ԱԱՄ նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի հրամանով մեկնել սահմանային գոտի ու պաշտպանել մեր հայրենիքի սահմանները:

 

ԱԱՄ Շահումյանի տարածքային միավորման խորհուրդի նախագահ` Նորայր Աստվածատրյան:

 

 

 

 

 

 

 

Մենք՝ Արցախյան Ազատամարտիկների միության Շուշիի տարածքային կազմակերպության անդամներս դիմում ենք՝ ԱԱՄ նախագահին և հայտարարում . Լրջորեն հետևում ենք Հայաստանի և Արցախի սահմանների շուրջ տեղի ունեցող թշնամու խառնակիչ գործողություններին և մեր պատրաստակամությունն ենք հայտնում , կանգնելու Հայոց բանակի զինվորի կողքին և հարկ եղած դեպքում լծվելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։

ԱԱՄ Շուշիի տարածքային միավորման նախագահ ՝ Արծվիկ Սարգսյան

Մենք պատրաստ ենք հայրենիքի համար օրհասական պահին առանց վարանելու մեկնել առաջնագիծ ԱԱՄ Մարտակերտի տարածքային կազմակերպության անդամներս դիմում ենք ԱԱՄ նախագահ գեներալ – մայոր Սամվել Կարապետյանին՝ կապված Տավուշի մարզում հակառակորդի կողմից կատարվող ոտնձգությոններին ՀՀ սահմանների հանդեպ,մեր պարտքն ենք համարում ցանկացած պահ մեկնել ՀՀ և ԱՀ ցանկացած սահմանների հատված ,մեր փորձն ու կարողությունները ներդնելու հայ ժողովուրդի և Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար։
ԱԱՄ Մարտակերտի տարածքային կազմակերպության նախագահ՝ Գրիգորի Միրզոյան

 

ԱԱՄ Հադրութի տարածքային միավորման խորհուրդը խիստ մտահոգված լինելով Տավուշում տիրող տագնապալի իրավիճակով, 30 համայնքների ազատամարտիկների խնդրանքով դիմել է ԱԱՄ նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին և հայտնել, որ ազատամարտիկները պատրաստ են ցանկացած պահի մեկնել Տավուշի սահմանային դիրքեր և պաշտպանել Հայաստանի պետական սահմանների անառիկությունն ու անվտանգությունը:

 

 

 

ԱԱՄ Մարտունու տարածքային միավորման խորհուրդը Տավուշում տիրող իրավիճակը համարելով խիստ տագնապալի և վտանգավոր, դիմել է ԱԱՄ նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին և հայտնել, որ ազատամարտիկները պատրաստակամ են իրենց մասնակցությամբ և մարտական փորձով աջակցել սահմանները պաշտպանող զինծառայողներին։ Մարտերում հաղթանակներ կռած ազատամարտիկները միշտ կլինեն այնտեղ, ուր վճռվում է Հայրենիքի ճակատագիրը։

Ինչպես երեկ, այսօր էլ Ազատամարտի մասնակիցները պատրաստ են անձնվիրաբար կասեցնել ու հետ շպրտել թշնամու յուրաքանչյուր ոտնձգություն ու տեղաշարժ, որոնք ոտնահարում են մեր ժողովրդի նվիրական իրավունքներն ու շահերը:

 

Հարգարժա՜ն Սամվել Ջամիլի Ստեփանակերտի տարածքային միավորման ազատամարտիկները պատրաստ են մարտական հերթապահություն իրականացնել այնքան ժամանակ, որքան պահանջում է հայրենիքի անվտանգությունն ու նրա սահմանների անառիկությունը։Երեկվա պատերազմի մասնակիցը այսօր ու ընդմիշտ շարունակում է կրել հայրենյաց պաշտպանի վեհ պատվանունը և հարկ եղած դեպքում նա լինելու է այնտեղ, ուր վճռվում է հայրենիքի ճակատագիրը։

ԱԱՄ Ստեփանակերտի տարածքային միավորման նախագահ՝ Ալեքսանդր Հարությունյան

Ելնելով Տավուշի շրջանում տիրող լարված իրավիճակից, Ասկերանի տարածքային միավորման խորհուրդը դիմել է ԱԱՄ նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին և հայտնել, որ ազատամարտիկները պատրաստ են կամավոր կերպով մեկնել Հայաստանի և Արցախի վտանգված սահմանները պաշտպանելու: Ինչպես երեկ, այսօր էլ ազատամարտիկները պատրաստ են արժանի հակահարված տալ թշնամու յուրաքանչյուր ոտնձգության և պաշտպանել հայրենիքի սահմանների անառիկությունն ու անվտանգությունը: