Հայտարարություն

Վերջին օրերին շահարկման է արժանացել Արցախի ազատամարտիկների միության նախաձեռնած պարգևատրման արարողությունը: Քննարկման առիթն այն է, թէ ինչո՞ւ են ընտրվել հենց այդ 10 ազատամարտիկները և ի՞նչ սկզբունքով: Արցախի ազատամարտիկների միությունը ի պատասխան անհիմն կարծիքների, հայտնում է, որ 《Նիվա》 մակնիշի ավտոմեքենայով պարգևատրված 10 ազատամարտիկները Արցախի բոլոր շրջաններից և քաղաք Ստեփանակերտից են, պարգևատրումները իրականացվել է տարածքային միավորումների խորհուրդների որոշմամբ, փայլուն մարտական ուղի անցած և ակտիվ հասարակական գործնեություն ծավալած ազատամարտիկներին: