Այսօր «Արցախի հերոս», «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյանի հիշատակի օրն է:
Արցախյան ազատամարտի առաջամարտիկներից մեկը` Արցախի հերոս Աշոտ Ղուլյանը ազատամարտի նվիրյալներից է:
28 տարի առաջ օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտում նա զոհվեց:
Այսօր Ա.Ղուլյանի անվան պուրակում հարգանքի տուրք մատուցեցին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԱՄ նախագահ , գեներալ-մայոր Ս.Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք: Ներկա էին նաև մարտական ընկերներն ու հարազատները:
Բացման խոսքով հանդես եկավ ԱՀ ՌԵՍԶ նախարարության ռազմահայրենասիրական միջոցառումների համակարգման բաժնի պետ Դավիթ Օհանջանյանը :
Ելույթներով հանդես եկան ՊԲ սպաներն ու մարտական ընկեները:
Միջոցառման վերջում ելույթ ունեցան Ա.Ղուլյանի անվան թիվ 2 դպրոցի աշակերտները: