Նախագահ Հարությունյանը վաղ առավոտյան հանդիպել է առաջնագիծ մեկնող կամավորական խմբի տղաներին

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ վաղ առավոտյան Արցախի ազատամարտիկների միությունում հանդիպել է առաջնագիծ մեկնող կամավորական խմբի տղաներին:
Նախագահ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ նշել է, որ նրանք մեկն են հարյուրավոր կամավորական այն խմբերից, ովքեր երեկվանից մեկնում են առաջնագիծ հայրենիքի պաշտպաններին թիկունք կանգնելու համար:
«Սա է մեր ժողովրդի անպարտ լինելու ֆենոմենը: Հաղթանակն անկասկած մերն է լինելու: Փա՛ռք հայ ժողովրդին:
Կեցցե՛ մեր ազատ հայրենիքը, որտեղ հազարամյակներ ի վեր պետք է արարեն մեր սերունդները»,- գրել է Հանրապետության Նախագահը: