Արցախի ազատամարտիկների միությունը իր խորհին շնորհակալությունն է հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր ոչ միայն խաղաղ պայմաներում, այլև այս օրհասական պահին իրենց աջակցությունն են ցուցաբերել և շարունակում են ցուցաբերել Արցախի ազատամարտիկների միությանը:
Խորին շնորհակալություն ենք հայտնում աշխարհասփյուռ հայությանը, այս օրերին պատրաստակամություն և աջակցություն ցուցաբերելու համար:
Հզոր և մարտունակ բանակ ունենալու համար նաև շատ կարևոր է թիկունքի ապահովությունը, ինչի համար շնորհակալ ենք մեր հայրենակիցներին, առավել ևս բոլոր կանանց և աղջիկներին, ովքեր միշտ ամուր են պահում թիկունքը: Նրանց քաջարի կերպարը յուրահատուկ մարմնավորումն է մեր ազգի` այս օրերին դրսևորած վարքագծի: Ահա սա ՛ է մեր ժողովրդի անպարտ լինելու ֆենոմենը: Վստա՛հ եղեք, հաղթանակը մերն է լինելու: