Արժանի նվիրատվություն

Հարգելի՛ հայրենակիցներ Արցախի Ազատամարտկիների միությունը օրերս Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում  իրականացրեց պարգևատրություն:

Միջոցառմանը ներկա էին Լեռնային Ղարաբաղի հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, ԱԱՄ նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, ԱԱՄ միության  վարչության անդամ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը և ազատամարտիկ Արմեն Բալայանը:

Նրանց կատարած սխրագործությունները դեռ երկար կմնա մեր հուշերում…

Ցավը խորն է, բայց հանուն գալիք օրվա վառ ապագայի նրանք ամենաթանկը վճարեցին՝ նվիրելով իրենց կյանքը:

Հայրենիքի համար մղված պայքարում հոկտեմբերի 25-ին քաջի մահով ընկավ Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանակիր՝ Սերգեյ Շաքարյանը:

Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության համար, ինչպես նաև հաշվի առնելով պատերազմի ընթացքում Սերգեյ Շաքարյանի ընտանիքին պատկանող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի առևանգման փաստը, ԱԱՄ նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը միության վարչության որոշմամբ Սերգեյ Շաքարյանի որդուն՝ Սևակ Շաքարյանին նվիրաբերեց «Նիվա» մակնիշի ավտոմեքենա:

ԱԱՄ միությունը միանում է բոլոր այն պետական մարմիներին, որոնք զբաղվում են մեքենայի որոնմամբ և ևս մեկ անգամ կոչ անում մեքենան վերադրձնել Սերգեյ Շաքարյանի ընտանիքին: