Արցախի ազատամարտիկների միությունը պատերազմի առաջին իսկ օրից եղել է առաջնագծում։ Ազատամարտիկների միության կամավորները վաղուց էին ծանոթ դիրքերի կյանքին, փամփուշտների ձայնին և կայծակնային արագությամբ կյանքը սովորեցրեց նրանց անհնարին թվացող բաներ` խրամատներ փորել, ինքնաշեն ռադիոկայաններով կապ հաստատել։ Չնայած ծանր օրերին՝ նրանք շարունակում էին իրենց սուրբ աշխատանքը։
Սեպտեմբերի 27-ին արցախցին արթնացավ պայթյուններից․ մարտական գործողությունները ընթանում էին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։
Պատերազմը նշանակալի դարձավ ԱԹՍ-ների, նորագույն տեխնիկայի և ծանր հրետանու լայնամաշտաբ ռազմական օգտագործմամբ։ Արցախի դեմ լայնածավալ պատերազմում Ադրբեջանի հետ կռվում էր նաև Թուրքիան, որն օգտագործում էր մեծաքանակ ռազմական տեխնիկա, օդուժ և վարձկան զինվորներ:
Մեր ժողովրդի անվտանգության համար պայքարած բանակը ազատամարտիկների հետ միասին պատվով էր հաղթահարում ռազմի դաշտում առաջ եկած ցանկացած խնդիր։ Իր հասարակությանը հաղթանակների բերկրանք և հպարտություն պարգևած բանակը երբեք չի պարտվել:
Դիրքերում ազատամարտիկների մարտական ոգին և դառը իրականությունից կտրվելու միջոցներից մեկը երեխաների նամակներն էին, որում յուրաքանչյուրը գրում էր իր սրտի ցանկությունը. «Խաղաղություն ամենքի՛ն և ամենո՜ւր, այդ ենք միայն մենք աշխարհին կամենում»:
Հայրենիքի պաշտպանության գործում մեծ նշանակություն ունեցան Արցախի ազատամարտիկների միության անդամները, ոմանք կյանքի գնով վճարեցին, ոմանք էլ մինչ օրս շարունակում են իրենց սուրբ գործը։
Հայը չի՛ պարտվել երեկ, այսօր և վաղը։ Հայ մարտիկը հաղթանակած մարտիկ է։