Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ազատամարտիկների միության և տարածքային միավորումների մի շարք անդամներ հայոց բանակի կազմավորման օրը՝ հունվարի 28-ին, այցելեցին եղբայրական հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցելու Արցախյան գոյապայքարում մարտիրոսված քաջորդիների հիշատակի առջև:
Արցախի ազատամարտիկների միությունը պատերազմի մասնակիցներին համախմբող հասարակական կազմակերպություն է, որն իր ստեղծման առաջին իսկ պահից աջակցել է ՊԲ-ին, պատերազմի մասնակիցներին՝ հայ մարտիկներին։
Այսօր էլ հավատարիմ մնալով իր սկզբունքներին միությունը շարունակում է այս ծանր իրավիճակում օգնություն ցուցաբերել հայոց բանակին, այս անգամ աջակցությունը կազմում է 20․000.000 ՀՀ դրամ։
Փա՜ռք հերոսական մեր հայրենիքի անձնվեր ու քաջակորով սպաներին, փա՜ռք երկրի ազատության ու անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած մարտիրոսներին, փա՜ռք հայ ժողովրդին: