Սիրելի մայրեր, տիկնայք և աղջիկներ սրտանց շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
Հայ կնոջ, հայ մոր և քրոջ աննկուն կամքի ու մեծ նվիրվածության շնորհիվ, դարեր շարունակ զուրկ լինելով պետականությունից, մեր ժողովուրդը կարողացել է պահպանել իր ազգային նկարագիրը: Հայ կինն իր առաքինի իմաստությամբ մշտապես անգնահատելի դեր է ունեցել հայ ընտանիքում և հասարակության մեջ: Բոլոր դժվար պահերին հայ կինը կանգնած է եղել մեր կողքին, կիսելով մեր ցավը, վիշտը:
Այսօր ավելի քան երբևէ կարևոր է հայ կնոջ դերը, ով երաշխավոր է հանդիսանում մեր ժողովրդի լուսավոր ապագայի և սերունդների հայեցի դաստիարակության համար:
Գարնանային այս գեղեցիկ տոնին մաղթում եմ անսահման սեր, կանացի երջանկություն, հայ կանանց շեն օջախներ, խաղաղ երկինք, բոլոր հույսերի իրականացում և գարնանային տրամադրություն:
ԱԱՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր
Սամվել Կարապետյան