Արցախը ծաղկում և բարգավաճում է մատաղ սերնդի շնորհիվ: Այսօր Արցախի ազատամարտիկների միությունը հանդես եկավ արդեն ավանդույթ դարձած բարեգործական ծրագրով, սակայն այս անգամ բնույթը փոքր-ինչ տարբերվող էր: Այսօրվա մեր հերոսները, ոչ միայն սահմանին կանգնած տղաներն են, այլ մեր վաղվա սերուցքը` մեր փոքրիկները: Եվ, իհարկե կրկնակի ուրախ ենք, այսօր Արցախը և արցախցին նոր կյանք և նոր շունչ է ստանում մանուկների շնորհիվ:
Երեխաների պաշտպանության օրվա առթիվ Արցախի ազատամարտիկների միության նախաձեռնությամբ Արցախի ազատամարտիկների պուրակում տեղի ունեցավ մանկական զվարճալի ծրագիրը, որի ընթացքում հանդես եկան միության հովանավորությամբ գործող «Կարատե-դո» խմբի սաները, ՊԲ զինվորները գեղեցիկ կատարումներով, միջոցառումը հագեցած էր տարաբնույթ խաղերով և պարերով, իսկ մրցութային խաղերում հաղթած մասնակիցները պարգևատրվեցին նվերներով, նվերներ ստացան նաև ակտիվ երեխաները, ովքեր հանդես եկան երգով, պարով և բանաստեղծությամբ: Օրը հագեցած էր բազմաբովանդակ միջոցառումներով, մուլտհերոսների հետ համատեղ կազմակերպվեց պարային ֆլեշմոբ, իսկ շոու ծրագրի ավարտին բոլոր երեխաները ստացան պաղպաղակներ: Միջոցառումը իր տրամաբանական ավարտը ազդարարեց «Անահիտ» մուլտֆիլմի ցուցադրությամբ:
Իրական երջանկություն ճաշակելու համար բավական է մեր ներսում փնտրենք ու գտնենք մեր մեջ ապրող երեխային, որովհետև միշտ էլ երանելի է ինքդ քեզ փոքր համարելն ու հոգեպես մանուկ լինելը: Հենց մանուկներն են, որ ոչ միայն հավատում են իրենց ցանկությունների կատարմանը, այլև գիտեն, որ իրական երջանկությունը մանրուքների մեջ է: Եվ լավագույն մաղթանքը, որ կարող ենք ուղղել մեզ` բոլորիս, դա գտնելն ու պահպանելն է մեր մեջ ապրող երեխային: Փորձենք գոնե այսօր լինել մանուկ և տեղափոխել նրանց հեքիաթների աշխարհ:
Որպեսզի կյանքը շարունակվի իր գեղեցիկ ընթացքի մեջ, հարկավոր են նոր գալիքներ, նոր ծնունդներ, կարևոր է, որ ամեն երեխա ապրի խաղաղ ու անվրդով կյանքով, իրեն պաշտպանված զգա հայրենքիում ու ընտքանիքում: Այդ իսկ պատճառով բոլորիս խաղաղություն ենք մաղթում և ցանականում, որ մեր հայ զավակը, և առհասարակ, աշխարհի բոլոր երեխաները իրենց պաշտպանված զգան և ապրեն խաղաղ երկնքի տակ:
Սիրելի փոքրիկներ ևս մեկ անգամ շնորհավորում ենք ձեր տոնը, եղեք միշտ ուրախ:




и ещё 7