Արցախի Ազատամարտիկների միությունը ձևավորել է գեղեցիկ ավանդույթ, ամեն տարի սեպտեմբերի 1-ին` գիտելիքի և դպրության օրը անցկացվում է <<Արիության դասեր>> հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում ու բարձրագույն ուսումնական հաստատություններում: Նպատակը` մատաղ սերնդի մեջ ձևավորել հայրենասեր մարդ-անհատներ, ազգի նվիրյալներ:
Թերթելով պատմության էջերը` Հայրենական մեծ պատերազմից մինչև մեր օրեր ռամաքաղաքական պատերազմը դեռ շարունակվում է: Ուստի պետք է լինել օժտված ոչ միայն գիտելիքով այլև այդ գիտելիքը պրակտիկ օգտագործել ներկայիս մարտահրավերներին դիմակայելու համար: Ինչպես նաև մատաղ սերնդի մեջ սերմանել հայրենասիրություն, նվիրվածություն ոչ միայն հայ օջախին և ընտանիքին այլև սուրբ հայրենիքին, հանուն որի տասնամյակներ շարունակ մարտնչում են մեր քաջորդիները:
Մեր նահատակների սուրբ արյունով կերտված հայրենիքի համար պետք է նոր հերոսներ ծնել և նորանոր հաջողություններ կերտել: