44-ՕՐՅԱ ԱՆԴԱՌՆԱԼԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ

…Ամեն ինչ անցավ:
Ականջներիս մեջ
Կռվի առաջին որոտը մնաց,
Եվ սրտիս վրա
Այնքան ընկերներ թաղելուց հետո
Այսքան ապրելուս ամոթը մնաց,
Եվ ուրիշ ոչինչ….
Հ. Սահյան
 
Այսօր Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ազատամարտիկների միության և տարածքային միավորումների մի շարք անդամներ այցելեցին եղբայրական հուշահամալիր հարգանքի տուրք մատուցելու 44-օրյա պատերազմում մարտիրոսված քաջորդիների հիշատակի առջև:
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐՏԻՐՈՍՎԱԾ ՔԱՋՈՐԴԻՆԵՐԻ ՀՈԳԻՆԵՐԻՆ