ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվեց`

  • ազատամարտիկ, պահեստազորի ավագ լեյտենանտ Արթուր Վյաչեսլավի Ամիրբարյանը` հետմահու
  • ազատամարտիկ, պահեստազորի մայոր Կարեն Դորվարդի Մանգասարյանը:

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվեց`

  • ազատամարտիկ, պահեստազորի կապիտան Արթուր Սուրենի Բաբայանը` հետմահու
  • ազատամարտիկ, պահեստազորի շարքային Ջոն Ռուդիկի Առաքելյանը:

Հայրենիքի պաշտպանության համար մղած մարտերում ցուցաբերած խիզախության և անձնական արիության համար Արիության մեդալով պարգևատրվեց`

  • ազատամարտիկ, պահեստազորի շարքային Արթուր Հրանտի Գալստյանը` հետմահու
  • ազատամարտիկ Արամ Հարությունի Մինասյանը` հետմահու
  • ազատամարտիկ, պահեստազորի ենթասպա Լևոն Ալբերտի Մինասյանը` հետմահու
  • ազատամարտիկ, պահեստազորի լեյտենանտ Սերժիկ Էդիկի Պետրոսյանը` հետմահու
  • ազատամարտիկ Աշոտ Վագիֆի Սևյանը` հետմահու
  • ազատամարտիկ Սերգեյ Ռենի Անդրյանը,
  • ազատամարտիկ   Մանվել Արամայիսի Գրիգորյանը,
  • ազատամարտիկ   Կարեն Ալեքսանդրի Հարությունյանը:
  • պաշտպանության բանակի N 36 534 զորամասի զինծառայող, ավագ սերժանտ Վահագն Վահանի Բադասյանը:                                                                                                                                                                             Միևնույն ժամանակ Արցախի ազատամարտիկների միության վարչության որոշմամբ հետմահու պարգևատրվող ազատամարտիկների ընտանիքներին  հատկացվեց 100 000-ական դրամ գումար:                                                                                                     Պետական պարգևները հանձնեց Արցախի Հանրապետության նախագահ` Արայիկ Հարությունյանը: