Սիրելի մայրեր և քույրեր, կանայք և աղջիկներ սիրով շնորհավորում եմ ձեզ գարնանային գեղեցիկ տոների կապակցությամբ: Թող գարնան ջերմությունն ու բնության վառ գույները Ձեզ միայն ուրախություն և բերկրանք պարգևեն:
Հայ կնոջ առաքինությունը բոլոր ժամանակներում անփոփոխ է ուստի հայրենիքին արժանի զավակներ ծնած և սնած հայ մայրը արժանի է լավագույն գովասանքներին և բարեմաղթանքներին:
Առիթը բաց չթողնելով, թույլ տվեք իմ խոնարհումը բերեմ Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված մեր զինակից ընկերների մայրերին, քույրերին և կանանց։ Չնայած դժվար է խոսքերով սփոփել նրանց բաժին հասած ցավն ու տառապանքը, բայցևայնպես, իմ խորին համոզմամբ, նրանք մեզ համար կան ու մնալու են մեր ազգի այն ընտրյալները, ովքեր Հայրենիքի փրկության զոհասեղանին են դրել ամենաթանկը՝ իրենց զավակների և ամուսինների, հայրերի և եղբայրների կյանքը: Փառք բոլոր մարտիրոսվածներին…
Միաժամանակ իմ շնորհավորանքներն եմ հղում բոլոր այն կանանց ու աղջիկներին, ովքեր այսօր ծառայում են Հայոց զինված ուժերի շարքերում, ովքեր անցնելով Արցախյան գոյամարտի թոհուբոհով, շարունակում են պատրաստակամ լինել հարկ եղած դեպքում նորից կանգնել Հայրենիքի պաշպանության դիրքերում: Եվ քանի որ շատերը հանդիսանում են մեր Միության անդամներ, ուստի համոզված եմ, որ նրանցից յուրաքանչյուրը պատվով կկատարի իրենից կախվածը:
Ավարտելով խոսքս, Միության վարչության բոլոր անդամների և անձամբ իմ անունից կրկին շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի տոն օրվա առթիվ: Թող ձյան նման մաքուր ձեր հոգիներում միշտ գարնանային ժպիտներ լինեն… Միշտ եղեք առողջ, սիրված և թող որ իրականություն դառնան ձեր նվիրական երազանքները:
ԱԱՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյան