ԱԱՄ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

 Մարտի 8-ը մեր տոնական օրացույցի կարևոր էջերից մեկն է: Տարիներ շարունակ խորհրդային ավանդույթի ուժով մենք այդ օրը նշանավորել ենք որպես մայրական առաքինությունների մեծարման տոն: Հատկանշական է, որ ինչպես աշխարհի մի շարք երկրներում, այնպես էլ Արցախում այն ամեն տարի նշվում է մի առանձնակի ջերմությամբ: Այսօր էլ, չնայած աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային բարդ զարգացումներով պայմանավորված ծանրագույն իրավիճակին, մենք պարտավոր ենք առանձնահատուկ հարգանքի ու մեծարանքի արժանացնել բոլոր նրանց, ովքեր կրել և կրում են հայ կնոջ վսեմ պատվավանունը: Շնորհավորելով աշխարհասփյուռ հայ կանանց, ուզում ենք հավատալ, որ այս ծանրագույն ժամանակաշրջանում ԴՈՒՔ ոչ միայն կշարունակեն մնալ ձեր գեղեցկության բարձրության վրա, այլև կանեք ամեն հնարավորը մեր ժողովրդի այսօրն ու վաղը ավելի իմաստալից դարձնելու համար: