Հասարակություն

Արցախի ազատամարտիկների միության վարչության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի երախտիքի խոսքը ապրիլյան պատերազմի նահատակ, ՀՀ <<Մարտական խաչ>>առաջին աստիճանի շքանշանակիր Օնիկ Կարոյի Գրիգորյանի կիսանդրու բացման կապակցությամբ

Հայրենակիցներ Այսօրվա հայրենյաց պաշտպանները պատերազմի բովով անցած ազատամարտիկների սրբազան գործի շարունակողներն են, երկրի անվտանգությունն ապահովող դիրքապահ զինվորները, այն նվիրյալները, որոնց համար հայրենի հողը սրբություն է, ազգային անսակարկելի արժեք: Այդ նվիրյալներից էր Օնիկ Գրիգորյանը, որը հայրենի հողի պաշտպանության համար չխնայեց ամենաթանկը՝ երիտասարդ կյանքը: Հայրենապաշտությունն ու հայրենի հողի համար մարտնչելու տենչը նա... Կարդալ ավելին...

ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Ջամիլի Կարապետյանի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ. Այսօր՝ ապրիլի 2-ին, իմ զեկուցագրի համաձայն, շուրջ երեք տասնամյակ, նախ որպես կամավորական, ապա կանոնավոր բանակի զինվոր, Պաշտպանության բանակում ծառայելուց հետո թողնում եմ Արցախի Հանրապետության պաշտպանության փոխնախարարի պաշտոնը և զորացրվում զինված ուժերի շարքերից: Թողնում եմ հպարտությամբ, քանի որ այդ տարիներն իմ կենսագրության մեջ առանձնանում են ինչպես համազգային կարևորության ծանրակշիռ... Կարդալ ավելին...

Հուշարձանի բացում Մաղավուզում

Արցախի հուշարձանների թիվն ավելացավ ևս մեկով: Կառուցվել և մաղավուզցիներին է հանձնվել գյուղի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողը: 1993թ.ՊԲ սկսած հաղթարշավի արդյունքում ի թիվս այլ բնակավայրերի ազատագրվեց նաև  Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղը: Դա 1993թ մարտի 20-ին էր: Այսօր ՝ 26 տարի անց, հավաքվել էր ողջ գյուղը ՝մեծով ու փոքրով: Եկել էին... Կարդալ ավելին...

Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի ուղերձը Մաղավուզի ազատագրման 26-րդ տարեդարձի և Մաղավուզի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման կապակցությամբ

Հայրենակիցներ Մաղավուզի ազատագրումը Պաշտպանության բանակի հաղթական մարտագործողության արդյունքն է, որով այսօր ոչ միայն հպարտանում, այլև վերարժևորում ենք մեր անցած մարտական ճանապարհը, ոգեշնչում նոր սերունդներին արիության և սխրագործության դասերով: Ճշմարիտ է ասված. «Հերոսական են մարդկային այն գործերը միայն, որոնց վրա ժամանակն ու մահը իշխանություն չունեն»: Մեծ է և նշանակալի Մաղավուզի ազատամարտիկների... Կարդալ ավելին...

Արցախի ազատամարտիկների միության վարչության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի երախտիքի խոսքը Արցախյան ազատամարտի նվիրյալ Հովիկ Յուրիի Արամյանի ծննդյան 45- ամյակի առթիվ

Հայրենակիցներ Արցախյան գոյապայքարի նվիրյալ Հովիկ Արամյանը սրբորեն և մեծ նվիրվածությամբ կատարեց ճակատագրով իրեն ընձեռված առաքելությունը, այն է՝ արյան գնով ազատագրեց ու փրկեց հող-հայրենին, հայոց ոստան Արցախը: Այսօր նա կդառնար 45 տարեկան: Իր ապրած կարճ ու հերոսական կյանքով Հովիկ Արամյանը ընդմիշտ մնաց սերունդների հիշողության մեջ, որպես հայրենիքի նվիրյալ, հաստատելով մի ճշմարտություն.... Կարդալ ավելին...
Page 15 of 21« First...10...1314151617...20...Last »