Հասարակություն

Մայրերի ափերի մեջ պետք է փնտրել ազգերի ճակատագիրը…

Արցախի ազատամարտիկների  միության գործունեության ուղղություններից մեկն էլ տարբեր հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելն ու հնարավորության սահմաններում նրանց նյութական օժանդակություն ցուցաբերելն է: Հոկտեմբերի 31-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Արցախի կանանց ֆորում՝ նվիրված «Մայրություն» հասարակական կազմակերպության, Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-ամյակին և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալի ստեղծման 25-ամյակին: Միջոցառմանը... Կարդալ ավելին...

Արցախի ազատամարտիկների միության վարչության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի երախտիքի խոսքը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Էդմոն Ալեքսանդրի Բարսեղյանի ծննդյան 50-ամյակի առթիվ

Հայրենակիցներ, այսօր Արցախյան գոյապայքարի նվիրյալ Էդմոն Բարսեղյանը կդառնար 50 տարեկան, բայց այն առաքելությունը, որ նրան վիճակվեց ճակատագրով, սրբազան պարտք էր, սեփական արյան գնով հող-հայրենին պաշտպանելու: «Բավական չէ իր ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել»: Այս նվիրական խոսքերով է առաջնորդվել քաջարի ազատամարտիկն ու նվիրյալ հայորդին, Արցախի ազատության... Կարդալ ավելին...

Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանի շնորհավորանքի խոսքը Արթուր Գագիկի Վանեցյանին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ

Մեծարգո  Արթուր Գագիկի Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթում արդյունավետ ու արգասաբեր գործունեություն: Հավատացած եմ, որ Դուք ոչ միայն շարունակելու եք ֆուտբոլային կյանքի լավագույն ավանդույթները, այլև Ձեր հեղինակավոր միջամտությամբ և նվիրվածությամբ  նոր շունչ ու ոգի եք... Կարդալ ավելին...

ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԱԾ ՄՐՑԱՇԱՐ

Սեպտեմբերի  11-ից 15-ը Հանրապետական շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ հաշմանդամ ազատամարտիկների միջև շախմատի մրցաշար, որին մասնակցեցին 18 մասնակիցներ հանրապետության բոլոր շրջաններից և մայրաքաղաք Ստեփանակերտից: Ինչպես միշտ, այս անգամ էլ ուշադրության կենտրոնում հաշմանդամ ազատամարտիկներն են: Նպատակը մեկն է՝ ակտիվացնել և նորովի իմաստավորել հաշմանդամ ազատամարտիկների առօրյան, նրանց մեջ ի հայտ բերելով ուժեղագույն շախմատիստներին:... Կարդալ ավելին...

Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի շնորհավորական ուղերձը ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, Արցախի ազատամարտիկների միության վարչության անդամ, գեներալ- լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան օրվա կապակցությամբ

Հարգարժան Լևոն Հենրիխի Անասելի մեծ և բախտորոշ էր  Ձեր  դերակատարությունը Արցախյան գոյապայքարում հայ ժողովրդի տարած հաղթանակի և հայոց բանակի կազմավորման ու հզորացման գործում: Հիրավի, Ձեր հայրենանվեր գործունեությամբ և անցած մարտական ճանապարհով արդեն իսկ վայելել և այսօր էլ շարունակում եք վայելել մեր ժողովրդի սերն ու հարգանքը, մշտապես գիտակցելով, որ հող –... Կարդալ ավելին...