Միության գործունեությունը

Մարտակերտի ազատագրման 26-րդ տարեդարձ

Մարտակերտը Արցախ աշխարհի այն բնակավայրերից է, որ հայտնի է իր հրաշք բնությամբ, հոյակերտ Գանձասարով, շքեղաշուք Դադիվանքով և մի շարք այլ հրաշալիքներով: Թշնամուն համեղ պատառ թվացող Մարտակերտը մեկ տարի մնալով գերության մեջ սուր ոսկոր դարձավ և մնաց նրա բերանում: Արյունալի մարտեր տեղալուց հետո թշնամին համոզվեց, որ ուժեղինն է հաղթանակը՝ գոյապայքարի կռվանը:... Կարդալ ավելին...

Կին և պատերազմ

Արցախյան ազատամարտի տարիներին հազարավոր հայ կանայք միացան կամավորական ջոկատներին՝ անձնվիրաբար պայքարելով մեր ամեն մի թիզ հողի համար, արժանապատվորեն կրելով պատերազմի արհավիրքը: Նրանց փխրուն ուսերին դրոշմվեցին կորստի ցավն ու մահվան սարսափը: Հենց նրանց սխրանքի ու նվիրումի շնորհիվ էր, որ հայ ժողովուրդը հաղթեց արցախյան պատերազմում: Հայ կանանց շնորհիվ է նաև կերտվել մեր... Կարդալ ավելին...

Արցախի ազատամարտիկների միության ներկայացուցչությունը Վիցիզնոյում

Մենք խոսել էինք ազատամարտիկների ու նրանց ընտանիքների Անապայի ու Վիցիզնոյի ծովափնյա վայրերում հանգստանալու մասին: Այս նախաձեռնության իրականացման գործում անուրանալի  է  Ստեփանակերտի ծնունդ, արցախյան պատերազմի բովով անցած այժմ ռուսաստանաբնակ  Արմեն Ավագիմյանի դերակատարությունը: Վերջերս Վիցիզնոյում հանդիպեցին  նախաձեռնության կազմակերպիչներն ու Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը: Վերջինս միության   նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի... Կարդալ ավելին...

ՍԻՐԱՆՈՒՇ ԱՔԱ

Հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ փառավոր էջեր են գրել հայ կանայք: Նրանց մասնակցությունը չափազանց ակտիվ է եղել նաև Արցախյան գոյապայքարում: <<Մարտական խաչ>>երկրորդ աստիճանի շքանշանակիր Սիրանուշ աքան արցախյան գոյապայքարի նվիրյալներից է: Մարտակերտում ում էլ հարցնես, առանց երկար բարակ մտածելու մատնացույց կանեն այն շենքը, որի առաջին հարկում ապրում է Սիրանուշ Առուշանյանը: Նրա... Կարդալ ավելին...

ՄԱՐՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ` ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍ

Հրաչիկ Նասիբյանը Արցախյան գոյապայքարի նվիրյալներից է: Երկմտանք բառը վաղուց դուրս է մղվել նրա հոգեաշխարհից: Լինելով հաստատակամ ու վճռական այր` նա իր պայքարի ու ոգու նկարագրով հարստացրեց Ազատամարտի պատմությունը: <Շատ-շատերի նման ես էլ քաղաքացիական մասնագիտություն էի ընտրել,- խոստովանում է Հ. Նասիբյանը,- և Խորհրդային բանակում ծառայությունս ավարտելուց հետո անցել էի խաղաղ աշխատանքի:... Կարդալ ավելին...