Միության գործունեությունը

Հայտարարություն

Հարգելի Հայրենակիցներ Արցախի Ազատամարտիկների Միությունը Հավաք է կատարում, անհրաժեշտ են’ Չափահասներ ( ըստ սահմանափակումների) և անչափահասներ ( աղջիկներ և տղաներ ): Բազմաթիվ Կամավորներ արդեն գրանցվել են և շարունակում են գրանցվել, սակայն ամեն մի հայրենակցի ներդրումը հայրենիքին, մեզ կբերի վերջնական հաղթանակի: Հայտագրվելու համար ներկայանալ Արցախի Ազատամարտիկների Միություն, կամ գրել “Арцахский Акцент”... Կարդալ ավելին...

Նախագահ Հարությունյանը վաղ առավոտյան հանդիպել է առաջնագիծ մեկնող կամավորական խմբի տղաներին

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ վաղ առավոտյան Արցախի ազատամարտիկների միությունում հանդիպել է առաջնագիծ մեկնող կամավորական խմբի տղաներին: Նախագահ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ նշել է, որ նրանք մեկն են հարյուրավոր կամավորական այն խմբերից, ովքեր երեկվանից մեկնում են առաջնագիծ հայրենիքի պաշտպաններին թիկունք կանգնելու համար: «Սա է մեր ժողովրդի անպարտ... Կարդալ ավելին...

Արցախի ազատամարտիկների միության հայտարարությունը

Այսօր առավոտյան ժամը 7:10-ի սահմաներում հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ ռմբահարելով ոչ միայն առաջնագիծը, այլև քաղաքացիական օբյեկտները, այնուհետև անցել լայնածավալ հարձակման: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, թշնամուն մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են  նրա ծրագրերը: Արցախի ազատամարտկների միությունը՝ հավատարիմ իր հայրենանվեր ավանդույթներին, պատրաստակամ է իր գործնական մասնակցությունը... Կարդալ ավելին...

ՆԱ ԿԴԱՌՆԱՐ 60 ՏԱՐԵԿԱՆ

Ների´ր ինձ, մա´յր, ների´ր, սիրելիս, Որ նախ և առաջ Ես դարձա որդին իմ հայրենիքի, Որ կռվի կոչին իմ Ամարասի Անհաղորդ մնալ չկարողացա: Արամ Ավետիսյան   Արցախյան պատերազմն արդեն պատմություն է դառնում: Պատմություն են դառնում նաև այդ հաղթանակը կերտողների անունները: Անձինք, որոնց ապրած կյանքն ու պայքարը դարձել են դաս և ուղղորդում... Կարդալ ավելին...

Արցախի ազատամարտիկների միության առաջին կիսամյակի գործունեության ամփոփում

Արցախի ազատամարտիկների միությունը ամենից առաջ մեր երեկվա պատերազմի բոլոր մասնակիցների համախմբող ուժն է, որը ծառայում է  մեր պետության ամրապնդման և նրա հզորացման շահերին: ԱԱՄ 2020 թվականի կիսամյակային գործունեությունը սկսվեց Կարկառաշենից (Կրկժանից): Կրկժանի ազատագրման 28-րդ տարեդարձի և հասարակական ակտիվ գործունեության համար մի շարք ազատամարտիկներ պարգևատրվեցին արժեքավոր նվերներով: Պարգևատրումն իրականացրեց միության նախագահ... Կարդալ ավելին...