Կանոնադրություն
ԱՐՑԱԽԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2011թ.
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
<<ԱՐՑԱԽԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ >> ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
Վերջին փոփոխությամբ ընդունվել է միության 3-րդ համաժողովում, 2005թ. դեկտեմբերի 23-ին
Ստեփանակերտ-2011թ.
1.1.Արցախի ազատամարտիկների միությունը,այսուհետև ՝ միություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետությաան պաշտպանության մասնակիցների և պաշտպանության գործընթացին աջակցածների հետաքրքրությունների ընդհանրության հիման վրա ստեղծված կամավոր հասարակական կազմակերպություն է:
1.2Միության գործունեության իրավական հիմք են հանդիսանում ԼՂՀ սահմանադրությունը, հանրապետության տարածքում գործող համապատասխան օրենսդրությունը,ԼՂՀ միջազգային պայմանագրերը և սույն կանոնադրությունը:
1.3.Միության գործունեության սկզբունքներն են՝ կամավորությունը ,իրավահավասարությունը,ինքնակառավարումն ու հրապարակայնությունը:
1.4.Միությունը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ տարածքում:
1.5.Միության վարչության գտնվելու վայրն է՝Ստեփանակերտ ,Ն.Ստեփանյանի փ.9,հեռ.4-54-61:
1.6.Միության պաշտոնական անվանումն է. հայերեն՝ Արցախի Ազատամարտիկների միություն
ռուսերեն՝ Союз воинов – освободителей Арсаха
անգլերեն՝ The Union of Artsakh Freedom Fighters
Միության կրճատ անվանումը նրա լրիվ անվան սկզբնատառերով կազմված հապավումն է՝ ԱԱՄ :
1.7.Միության խորհրդանիշ –տարբերանշանն է՝ ԼՂՀ պետական դրոշի ուղղահայաց համապատկերի վրա պատկերված է՝ թևաբաց արծիվ, որը,խորհրդանշում է թե սուր, թե խաչ,արծվի շուրջը, դրոշի վերնամասում շրջանակի մեջ մակագրություն՝<<Արցախի ազատամարտիկների միություն>>:
1.Միությունը բազմակողմանի համագործակցություն է ծավալում բոլոր այն պետական, հասարակական, քաղաքական կազմակերպությունների ինչպես նաև ֆիզիկական անձանց հետ, ովքեր համակիր են միության նպատակներին ու խնդիրներին և պատրաստ են համագործակցության:
2.ՄԻՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Միությունն իր գործունեության հիմնական նպատակն ու խնդիրներն է համարում.
2.1. Աջակցել հայրենի երկրամասի զորացմանը , մայր հայրենիքի հետ նրա վերամիավորման գործընթացին՝ առաջնորդվելով <<Մեկ ազգ, մեկ հայրենիք,մեկ պետություն>>սկզբունքով:
2.2.Անհրաժեշտության դեպքում կազմակերպված մասնակցություն ունենալ հայոց պետականության պաշտպանության ու հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործին:
2.3.Միության կառույցների և ստորաբաժանումների միջոցով օժանդակել ԼՂՀ զինված ուժերի զորացմանը և դեռահասների ու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը:
2.4.Նպաստել հաշմանդամների, զոհվածների և անհայտ կորածների ընտանիքների սոցիալ- կենցաղային պայմանների բարելավմանը, ցույց տալ նյութական ու բարոյական օգնություն, աջակցել նրանց քաղաքացիական իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը:
2.5Համագործակցութուն ծավալել կազմակերպությունների և կրթօջախների հետ ՝ նրանց մասնակից դարձնելով միության կանոնադրությամբ նախատեսված նպատակերի ու խնդիրների իրականացմանը:
2.6.Անվճար տնտեսագիտական և իրավաբանական ծառայություններ մատուցել իր անդամներին՝ նրանց օրինական շահերի պաշտպանության և տնտեսական նախաձեռնություններին աջակցելու նպատակով:
2.7.Կանոնադրությամբ նախատեսված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցել պետական մարմինների,հասարակական ,քաղաքական և կրոնական կազմակերպությունների հետ:
2.8.Հնարավոր միջոցներով նպաստել պետական մտածողության և ազգային գաղափարախոսության ամրապնդմանն ուղղված քարոզչության իրականացմանը:
3.ՄԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
3.1. Միությունը իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում պետական գրանցման պահից և ստանձնում համապատասխան օրենսդրությամբ իրավաբանական անձի համար նախատեսված բոլոր իրավունքներն ու պարտականությունները.
ա)ունի առանձնացված գույք,ինքնուրույն հաշվեկշիռ,անվանում, հաշվարկային հաշիվ բանկերում ՝թե ՀՀ, թե օտարերկրյա արժույթով.
բ)կարող է ձեռք բերելգույքային ու ոչ գույքային իրավունքներ ու կրել համապատասխան պարտավորություններ, որպես հայցվող կամ պատասխանող հանդես գալ դատական ատ.յաններում:
3.2.Միությունը ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը,խնդիրները ,նպատակները և գործունեության ձևերը:
3.3.Միությունն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներն ու խնդիրները իրականացնելու համար օրենքով սահմանված կարգով իրավունք ունի՝
ա)տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին .
բ)ստեղծել լրատվության միջոցներ .
գ) կազմակերպել խաղաղ ժողովներ, հանրահավաքներ,երթեր և ցույցեր.
դ)ներկայացնել և պաշտպանել իր անդամների իրավունքներն ու օրինական շահերը այլ հասարակական կազմակերպություններում ,դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում.
ե)իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն՝ իր հիմնադրած ձեռնարկությունների միջոցով .
զ)օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերել ,ստանալ ,վարձակալ կամ այլ պայմաններով , այդ թվում անվճար, օգտագործել անշարժ գույք.հիմնական միջոցներ,տրանսպորտ, օրենքով չարգելված գույք.
Է) կնքել օրենսդրությամբ չարգելված պայմանագրեր և գործարքներ.
ը)օտարել կամ վարձակալության և անվճար օգտագործման հանձնել իր անշարժ և շարժական գույքը .
թ)կազմավորել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում ՝փոխառու միջոցների ներգրավման ,ԼՂՀ-ում Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում ստանալ վարկեր, այդ թվում՝ արտարժույթով .
ժ)ունենալ միջոցներ արտարժույթով և ԼՂՀ օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցներով ձեռք բերել կամ ստանալ և ինքնուրույն տնօրինել.
Ժա)իրականացնել ինքնուրույն արտաքին գործունեություն ,այդ թվում ՝կնքել համաձայնագիր օտարերկրյա ոչ առևտրական և ոչ կառավարական կազմակերպությունների հետ,անդամակցել միջազգային կազմակերպություններին, իր անդամներին և անձանց գործուղել արտասահմանյան երկրներ,հրավիրել այլ երկրներից քաղաքացիներ,ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ օտարերկրյա պետություններում ՝այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
Միությունն իրավունք ունի զբաղվելու կանոնադրությամբ նախատեսված օրենքով չարգելված այլ գործունեությամբ:
4.ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4.1.Միությունը պարտավոր է ՝
ա) հրապարակել իր գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունը
բ)տարին մեկ անգամ արդարադատության պետական վարչությանը տեղեկացնել իր գործունեության շարունակման մասին .
գ)5օրվա ընթացքում արդարադատության նախարարություն ուղարկել իր ղեկավար մարմինների նորընտիր անդամների անձնագրային տվյալները .
դ)արդարադատության նախարարության պահանջով նրան ներկայացնել իր բարձրագույն մարմնի որոշումների պատճենները.
ե)5օրվա ընթացքում արդարադատության նախարարությանը տեղեկացնել առանձնացված ստորաբաժանում ստեղծելու մասին.
զ) թույլ տալ արդարադատության նախարարության ներկայացուցչին ներկա լինել ղեկավար մարմինների նիստերին .
է)վարել իր անդամների հաշվառումը:
5.ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
5.1.Միությունն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող գույքով՝ օրենքով սահմանված կարգով:
5.2.Միությունը պատասխանատվություն չի կրում պետության պարտավորությունների համար այնպես, ինչպես պետությունը պատասխանատվություն չի կրում միության պարտավորությունների համար:
5.3.Միությունը պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար, իսկ վերջիններս պատասխանատվություն չեն կրում միության պարտավորությունների համար:
Եթե պետությունն իր անօրինական գործունեությամբ վնաս է հասցրել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, պարտավոր է այն հատուցել իր գույքի հաշվին ՝ օրենքով սահմանված կարգով:
6.ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ
6.1.Պետությունն ապահովում է միության իրավունքների օրինական շահերի պաշտպանությունը:
Պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից միության գործունեությանը միջամտելը արգելվում է, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
6.2.Միությանը հասցված վնասը, եթե այն հետևանք է պետական կամ այլ մարմինների կամ նրանց պաշտոնատար անձանց կողմից միության իրավունքների խախտման կամ ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների ոչ պատշաճ կատարման,ենթակա է փոխհատուցման այդ մարմինների կողմից՝ ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
6.3.Անձի անդամակցությունը միությանը չի կարող լինել նրա իրավունքների և ազատությունների սահմանափակման հիմք:
Արգելվում է միության անդամությունը նշելու պահանջը:
7.ՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
7.1.Միության անդամ կարող է դառնալ յուրաքանչյուր ոք,ով մասնակցել է ԼՂՀ և ՀՀ պաշտպանությանը կամ աջակցել է այդ գործընթացին,ընդունում է միության կանոնադրությունը,սահմանված նպատակներն ու խնդիրները, ցանկանում մասնակցել նրա գործունեությանը:
7.2.Միությանն անդամագրվելը և միությունից դուրս գալը կամավոր է, բացի այն դեպքերից, երբ վարչության որոշմամբ միության անդամը հեռացվում է միությունից:
7.3.Միությանն անդամագրվելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները համայնքային և տարածքային խորհուրդների միջոցով վարչություն են ներկայացնում դիմում : Դիմումին կից ներկայացվում է տեղեկանք ՝ մարտական գործողությունների մասնակցության կամ պաշտպանության գործընթացին աջակցելու վերաբերյալ՝ տրված զորամասի հրամանատարի կամ զինվորական կոմիսարի կողմից : Տեղեկանքը հաստատում է համապատասխան խորհրդի նախագահը:
7.4.Միության մեջ ընդունելու հարցը լուծում է միության վարչությունը : Միության անդամ ընդունելու մասին դիմումի մերժումը կարող է գանգատարկվել միության հանձնաժողովին:Միության անդամներին տրվում են միասնական նմուշի անդամատոմսեր:
7.5.Միության անդամները մուծում են ամենամսյա անդամավճար:
7.6. Միությունը կարող է ունենալ պատվավոր անդամներ:
ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
8.1.Միության անդամն իրավունք ունի ՝
ա)ընտրել և ընտրվել միության ղեկավար և այլ մարմիններում .
բ)միության շխատանքները բարելավելու նպատակով նրա ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ,գանգատներ և առաջարկություններ, ինչպես նաև հանդես գալ բազմաբնույթ սեփական նախաձեռնություններով.
գ)անհրաժեշտության դեպքում լիարժեք տեղեկատվություն ստանալ գործունեության վերաբերյալ.
դ)իր կամքով դուրս գալ միությունից.
ե)անհրաժեշտության դեպքում միությունից ստանալ իրավաբանական տնտեսագիտական և այլ բնույթի մասնագիտական օգնություն իր օրինական շահերի պաշտպանության համար, ինչպես նաև ՝ այլ օժանդակություն.
8.2.Միության անդամը պարտավոր է ՝
ա)հաոգալ միության հեղինակության բարձրացման համար, թույլ չտալ այնպիսի գործողություններ, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ միության հեղինակության վրա.
բ)զերծ մնալ միության անունից քաղաքական հայտարարություններ անելուց ու գնահատականներ տալուց առանձին իրադարձությունների և երևույթների կապակցությամբ ՝առանց միության վարչության և նրա նախագահի հետ համաձայնության.
գ)կատարել միության կանոնադրությամբ նախատեսված պահանջները, ենթարկվել ղեկավար մարմինների որոշումներին.
դ)հետևողականորեն կատարել իր վրա դրված պարտականությունները.
ե)աջակցել միության ՝ նոր անդամներով համալրմանը:
8.3Միության կանոնադրությամբ նախատեսված պահանջների խախտման համար միության անդամի նկատմամբ համայնքաային,տարածքային խորհուրդները,միության վարչությունը,համաժողովը կարող են կիրառել կարգապահական տույժի միջոցներ ՝ ընդհուպ մինչև միության անդամությունից հեռացումը:
Միության անդամի հեռացման հարցը համայնքային ու տարածքային խորհուրդների առաջարկով վերջնականապես որոշում է միության վարչությունը՝ կայացնելով համապատասխան որոշում:Այս կապակցությամբ ցանկացած որոշում կարող էգանգատարկվել միության համաժողովին:
8.4.Միության անդամը չի կարող լինել որևէ քաղաքական կուսակցության անդամ,որը գաղափարական առումով անհարիր է ԱԱՄ քաղաքական հայացքներին ու հետաքրքրություններին:
8.5.Միության անդամի որևէ քաղաքական կուսակցության պատկանելու հանգամանքը չպետք է խանգարի միության միաբանության ապահովմանը և միասնական քաղաքական դիրքորոշումների արտահայտմանը:
9.ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
9.1. Համայնքային միավորումը.
Միության կառուցվածքային հենքը համայնքային միավորումն է.
ա)համայնքային միավորումը ձևավորվում է համայնքային կամ նպատակային սկզբունքով.
բ)համայնքային միավորման կառավարման մարմինը համայնքային միավորման խորհուրդն է:Խորհրդի անդամների թիվը կախված է ԱԱՄ համայնքային միավորման անդամների թվից և սահմանվում է սույն կանոնադրությամբ.
գ)Մինչև 50 ԱԱՄ Անդամ ունեցող համայնքային միավորման խորհուրդը կազմված է 5-7 անդամից, 51-ից մինչև 100-ը՝ 7-9 անդամից, 101-ից մինչև 500-ը ՝11-13 անդամից,501-ից ավելին՝ 15-17 անդամից.
դ)համայնքային միավորման խորհրդի կազմն ըտրվում է միավորման ընդհանուր ժողովում՝ երեք տարի ժամկետով,ժողովի որոշմամբ ՝ բաց կամ փակ քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ.
ե)համայնքային միավորման խորհրդի նախագահն ընտրվում է միավորման ընդհանուր ժողովում ՝ երեք տարի ժամկետով՝ բաց կամ փակ քվեարկությամբ ,ձայների պարզ մեծամասնությամբ:
զ)Համայնքային միավորումը ժողովներ հրավիրում է առնվազն տարին մեկ անգամ:Ժողովը համարվում է օրինականում է, եթե մասնակցում է միավորման անդամների 2/3-ը:Խորհրդի կողմից ներկայացված օրակարգը հաստատվում է ժողովրդի կողմից:Որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ,բաց կամ փակ քվեարկությամբ .
է) համայնքային միավորման խորհուրդն իր գործունեությամբ հաշվետու է տարածքային խորհրդին.
ը)համայնքային միավորման խորհուրդը նիստեր գումարում է առնվազն երեք ամիսը մեկ.
թ)խորհուրդն իրավասու է կազմակերպել համայնքային միավորման արտահերթ ընտրություններ ՝ խորհրդի կազմի 2/3 ձայների առկայությամբ:
9.2.Տարածքային միավորումը .
ա)ԱԱՄ տարածքային միավորումները ստեղծվում են ԼՂՀ վարչական շրջաններում ու Ստեփանակերտ քաղաքում և ընդգրկում են տվյալ տարածքի համայնքային միավորումները.
բ) տարածքային միավորումը կառավարվում է տարածքային միավորման խորհրդի, իսկ խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակաշրջանում ՝ խորհրդի նախագահի կողմից,որի կազմի մեջ մտնում են խորհրդի նախագահը,նրա տեղակալը (տեղակալները ),համայնքային միավորումների նախագահներ, միության այլ անդամներ.
գ)տարածքային միավորման խորհրդի նախագահության անդամների թվական կազմը որոշում և նախագահության անդամներին ընտրում է միավորման խորհուրդը ՝ բաց կամ փակ քվեարկությամբ:
Այն համայնքային միավորումում,որի նախագահն ընտրվում է տարածքային միավորման խորհրդի նախագահ հնգօրյա ժամկետում տեղի է ունենում համայնքային միավորման խորհրդի նոր նախագահի ընտրություն:Խորհրդի որոշմամբ կարող է կատարվել վաղաժամկետ ընտրություն:
դ)տարածքային միավորման խորհրդի նիստերը գումարվում են առնվազն երեք ամիսը մեկ, իսկ խորհրդի նախագահության նիստերը՝ ամիսը մեկ:Խորհրդի արտահերթ նիստեր կարող են գումարվել խորհրդի անդամների 2/3-ի պահանջով.
ե)տարածքային միավորման խորհրդի նախաձեռնությամբ անհրաժեշտության դեպքում կարող է գումարվել արտահերթ կոնֆերանս.
զ)տարածքային խորհուրդը խորհրդի անդամներից անհրաժեշտության դեպքում ստեղծում է մշտական գործող հանձնաժողովներ.
Է)տարածքային միավորումն իր գործունեությամբ հաշվետու է ԱԱՄ վարչությանը
ը)անթույլատրելի է համարվում տարածքային միավորման կամ նրա խորհրդի կողմից առանձին իրադարձությունների ու դեպքերի կապակցությամբ ինքնուրույն հայտարարությունաներ անելը կամ գնահատականներ տալը:
Միության վարչությունը
9.3. ա)միության վարչությունը ընտրում է միության համաժողովը և ղեկավարում է միության գործունեությունը համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում.
բ)վերահսկվում է միության կանոնադրությամբ նախատեսված ԱԱՄ նպատակների ու խնդիրների իրականացման ընթացքը ՝ համայնքային ու տարածքային միավորումներում.
գ)սահմանում է միության անդամավճարների մուծման կարգը, հավաքված գումարների օգտագործման նպատակահարմարությունը.
դ)միության վարչության անդամների թիվը որոշում է միության համաժողովը: Վարչության անդամները ընտրվում են համաժողովի կողմից, բաց կամ փակ քվեարկությամբ, համաժողովի պատվիրակների առավել ձայներ ստացած թեկնածուների թվից.
ե)վարչությունն իր կազմից ընտրում է միության նախագահ և նախագահի տեղակալներ՝ գաղափարական ու կազմակերպչական աշխատանքների գծով, բաց քվեարկությամբ , ձայների պարզ մեծամասնությամբ,երեք տարի ժամկետով.
զ) վարչության որոշմամբ կարող է կատարվել արտահերթ ընտրություններ.
է) միության վարչության անդամը չի կարող լինել վերահսկիչ հանձնաժողովի անդամ,ինչպես նաև՝ այլ կազմակերպությունների ղեկավար մարմինների անդամ.
ը)միության վարչության անդամը կարող է սեփական նախաձեռնությամբ կասեցնել իր գործունեությունը վարչությունում:Վարչության անդամի գործունեության կասեցման հարցը կարող է
-միության կանոնադրության ընդունումը,նրանում փոփոխություններ և լրացումներ կատարելը .
-միության ղեկավար մարմինների ընտրությունը ևետ կանչումը .
-միության վերահսկիչ հանձնաժողովի ընտրությունը.
-միության վերակազմավորումը և լուծարումը:
գ) Միության համաժողովի հրավիրման կարգը սահմանում է միության վարչությունը,իսկ համաժողովի որոշքումների ընդունման կարգը՝ համաժողովը:
դ) Համաժողովը իրավազոր է համարվում, եթե նրա նրա աշխատանքին մասնակցում է պատվիրակների կեսից ավելին:
9.6.Միության վերահսկիչ հանձնաժողովը.
ա)միության վերահսկիչ հանձնաժողովն ընտրվում է միության հանձնաժողովի կողմից,իսկ հանձնաժողովի նախագահն ընտրվում է հանձնաժողովի կողմից.
բ)հանձնաժողովը նիստեր է գումարում անհրաժեշտության դեպքում.
գ)միության վերահսկիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ .
դ)վերահսկիչ հանձնաժողովը հետևում է միության որոշումների կատարմանը, գույքի պահպանմանը,առնավազն տարին մեկ անգամ ստուգում է միության փաստաթղթերը ,այդ թվում հաշվեկշիռը, ինչպես նաև այլ գործունեության իրականացումը.
ե)վերահսկիչ հանձնաժողովը կարող է ցանկացած տվյալներ և հաշվետվություն պահանջել միության աշխատողներից.
զ)վերահսկիչ հանձնաժողովը պարտավոր է իր գործունեության հաշվետվությունը ներկայացնել միության համաժողովին:
Վերահսկիչ հանձնաժողովի անդամներ չեն կարող ընտրվել կամ նշանակվել միության ղեկավար մարմիններում, բայց մասնակցում են նրանց նիստերին՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:
10.ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
10.1.Միությունն իր կանոնադրական նպատակները և խնդիրներն իրականացնելու համար կարող է ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ՝ մասնաճյուղեր ուներկայացչություններ:
10.2.Միության ստորաբաժանումները կարող են ունենալ:
11.ՄԻՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ,ԴՐԱ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
11.1Միության գույքը միասնական սեփականություն է:
Միությունը որպես սեփականություն կարող է ունենալ շենքեր, շինություններ, բնակարանային, ֆոնդ, տրանսպորտային միջոցներ,սարքավորումներ,դրամական միջոցներ,սարքավորումներ,դրամական միջոցներ,բաժնետոմսեր արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք:
Միության անդամը նրա սեփականության նկատմամբ բաժնի իրավունք չունի:
11.2.Միության սեփականության ստացման աղբյուրներն են .
-միության անդամավճարները, դրամական և նյութական ներդրումները ,նրա կողմից գույքին տիրապետելու ,այն օգտագործելու,ինչպես նաև այլ գույքային իրավունքների փոխանցումը.
-բանկային հիմնարկներից ստացված վարկերը.
-բարեգործական ներդրումները,քաղաքացիների և կազմակերպությունների նվիրատվությունները.
-միության հիմնադրած ձեռնարկությունների կողմից փոխանցված գումարները:
11.3.ԼՂՀ տարածքում և արտասահմանում միության սեփականությունը գտնվում է ԼՂՀ պաշտպանության ներքո:
11.4.Միության սեփականությունը կարող է բռնագանձվել միայն դատարանի որոշմամբ՝օրենքով սահմանված դեպքում:
11.5Միության միջոցները կարող են օգտագործվել միայն միության կանոնադրությամբ սահմանվածնպատակների ու խնդիրների իրականացման համար:
Միության տարեկան ընդհանուր ծախսերում կազմակերպչական ծախսերի մասնաբաժնի առավելագույն չափը սահմանվում է 70 տոկոս:
12 ԱՆԴԱՄԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ
Միության անդամը մուծում է ամենամսյա անդամավճար.
-Մշտական աշխատանք ունեցողները ՝ աշխատավարձի 1 տոկոսի չափով.
չաշխատող թոշակառուները և հաշմանդամները ՝20-ական դրամ
-չաշխատող անդամները ՝ 10 –ական դրամ:
ՄԻՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
13.1.Միության լուծարումը հանգեցնում է նրա դադարեցմանը՝ առանց իրավունքները և պարտականությունն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
Միությունը կարող է լուծարվել միության համաժողովի որոշմամբ կամ դատարանի որոշմամբ :
Միության համաժողովը միության լուծարման մասին պարտավոր է հնգօրյա ժամկետում գրավոր հայտնել ԼՂՀ արդարադատության նախարարությանը:
13.2.Միության համաժողովը ԼՂՀ արդարադատության նախարարության համաձայնությամբ ստեղծում է լուծարային հանձնաժողով և օրենքով նախատեսված կարգով սահմանում լուծարման կարգը և ժամկետները:
13.3.Միության լուծարման դեպքում լուծարային հանձնաժողովը կայացրած վճարումները կատարելուց հետո մնացած գույքը ՝ լուծարման մասին որոշում կայացրած մարմնի կողմից սահմանված կարգով:
13.4.Միության կանոնադրության մեջ փոփոխությունները մտցվում են սույն կանոնդրության հաստատման և պետական գրանցման կարգով: